ՌԴ֊ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հրաժարվել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ ստանալու ՌԴ ԱԳՆ֊ի առաջարկից։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է դեսպանի մամուլի խոսնակ Ռեբեկա Ռոսսը։ «Դեսպան Սալիվանը շնորհակալություն է հայտնում ՌԴ ԱԳՆ֊ին պատվաստանյութ առաջարկելու համար, սակայն չի ցանկանում օգտագործել SputnikV֊ն, որը նախատեսված է Ռուսաստանի քաղաքացու համար: Մենք շնորհակալ ենք, որ ԱՄՆ երկու պատվաստանյութեր այժմ հաստատված են և արդեն օգնում են մարդկանց՝ պայքարելու COVID-19- ի դեմ ԵՄ-ում, Մեծ Բրիտանիայում, Լատինական Ամերիկայում և ԱՄՆ-ում»,֊գրել է Ռոսսը: