Կորոնավիրուսի նոր շտամի՝ Covid-19 վիրուսի դեպքեր հաստատվել են եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Իսպանիայում, Շվեդիայում և Շվեյցարիայում: Բոլոր վարակակիրները նախկինում այցդելել են Մեծ Բրիտանիա կամ առնչվել են այնտեղից ժամանած մարդկանց հետ: Միևնույն ժամանակ, Ճապոնիան և մի շարք այլ երկրներ հայտարարել են, որ երկուշաբթի օրվանից արգելում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Թագավորությունից, գրում է The Guardian֊ը։ Independent Sage խմբի գիտնականները հորդորել են, որ Անգլիայի բոլոր մարզերը անցնեն 4-րդ մակարդակի «լոքդաունի», ինչը նշանակում է, որ ոչ անհրաժեշտ խանութները, գեղեցկության սրահները և ժամանցի վայրերը պետք է փակվեն: Վարակը հայտնաբերած պետություններին խորհուրդ է տրվում առաջ քաշել իրենց սեփական ազգային արգելափակումները: Խումբը նշում է, որ 4-րդ մակարդակը պետք է ներառի ճանապարհորդության ուժեղացված սահմանափակումներ՝ միաժամանակ պնդելով, որ հունվար և փետրվար ամիսներին արտակարգ իրավիճակների ծրագիր է ներդրվելու, որը հնարավորություն կտա անվտանգ կրթություն ստանալ: Այս առաջարկը պաշտպանել է Արևելյան Անգլիայի համալսարանի բժշկության պրոֆեսոր Փոլ Հանթերը: «Եթե այս տարիքային խմբի հիվանդացության դեպքերի հիմքում ընկած է այս որոնավիրուսի այս նոր շտամը, ապա դա մեծ անհանգստության տեղիք է տալիս», - ասել է Հանթերը: