Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գայանե Մարկոսյանը 2021 թվականի փետրվարի 3-ից ազատվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Գայանե Մարկոսյանին 2021 թվականի փետրվարի 3-ից ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: