Երեկ Դադիվանքի համալիրում խորհրդանշական արարողություն էր. ռազմական գործողությունների դադարից հետո առաջին պսակը կատարվեց: Նորապսակներն ստացան Արցախի թեմի առաջնորդ՝ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությունը: Դեկտեմբերի 27-ի կիրակին Դադիվանքում հերթական ուխտագնացության օր էր: Նախաձեռնությունն Արցախի թեմինն էր: Ուխտավորների և հարսանքավորների անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները: 

Մանրամասները` Արցախի Հանրային Հեռուստատեսության ռեպորտաժում