Առնվազն 27 մարդ է զոհվել Եմենի Ադեն միջազգային օդանավակայանի վրա հարձակման արդյունքում, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, այս մասին հայտնել է Եմենի կառավարության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ «Ադենի օդանավակայանի վրա հարձակման ժամանակ 27 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են»: Չորեքշաբթի օրը Sky News Arabia- ն հաղորդել էր 5 զոհի ու տասնյակ վիրավորների մասին: Ըստ աղբյուրի՝ վիրավորների թվում կան լրատվամիջոցների աշխատողներ, որոնք գտնվել են օդանավակայանի տերմինալում: Ենթադրվում է, որ կառավարության անդամներից ոչ մեկը չի տուժել: Եմենի վարչապետ Մայդ Աբդել Մալիք Սաիդը միջադեպը որակել է որպես «դավաճանական ահաբեկչություն»՝ հավաստիացնելով, որ այս հարձակումը չի խանգարի Եմենի կառավարության անդամներին կատարելու իրենց պարտքը և ձգտելու վերականգնել երկրում կայունությունը: Եմենի կառավարությունը միջազգային հանրությանը կոչ է արել «միջազգային հետաքննություն անցկացնել» հարձակման հանգամանքների վերաբերյալ: