Այսօր՝ հունվարի 1-ին, ժամը 07։20-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարի  պատճառ դարձած անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը  դեպքի վայրից դիմել է փախուստի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 Կայքի փոխանցմամբ, անհայտ մակնիշով եւ համարանիշով ավտոմեքենան բախվել է Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ 31-ամյա Նորիկ Մարտիրոսյանի վարած VAZ 2108 մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետեւանքով Ն․ Մարտիրոսյանն ու նրա համագյուղացի 23-ամյա Գրիգոր Մարտիրոսյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորները հարազատ եղբայրներ են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր 07։36-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթից Մասիս քաղաք տանող ավտոճանապարհին՝ «Կոնտինենտալ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։