Արգենտինացի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն շուտով պաշտոնապես կգլխավորի ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբը, հայտնում է Mundo Deportivo-ն: Ավելի վաղ ՊՍԺ-ն հայտարարեց գերմանացի Թոմաս Տուխելի հետ պայմանագիրը խզելու մասին, ով 2018 թվականից աշխատում էր փարիզյան ակումբում: Ըստ աղբյուրի' ուրբաթ օրը Պոչետինոն իր մարզչական շտաբի հետ մեկնել է Փարիզ՝ ավարտելու աշխատանքային պայմանագրերի կատարումը: Ակնկալվում է, որ 48-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ում գլխավոր մարզչի պաշտոնում իր նորամուտը կտոնի հունվարի 6-ին, երբ տեղի կունենա Ֆրանսիայի առաջնության արտագնա հանդիպումը «Սենտ Էթյենի» հետ: Պոչետինոյի վերջին աշխատանքը Լոնդոնի «Տոտենհեմում» էր, որը նա լքեց 2019 թվականի նոյեմբերին: Նախկինում արգենտինացին աշխատել է նաև իսպանական «Էսպանյոլում» և անգլիական «Սաութհեմփթոնում»: