Այսօր' հունվարի 3-ին, Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական, ԱԺ նախկին պատգմավոր Վահրամ Բաղդասարյանը ասաց, որ որևէ սատանայական երևույթ չի կարող պառակտել մեր եկեղեցին։ Նրա խոսքով' պետության կորուստը միայն թղթով չէ, որ ստորագրում են, այլ ազգային արժեքների կորուստով և որոշ դավադիրներ փորձում են այդ ազգային արժեքները ոչնչացնել․ «Սա խայտառուկություն է, պարզապես, փորձում են ոտնձգություն անել հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, բայց հայ ժողովուրդը գիտակցում է՝ հազարամյակներ շարունակ մեր հիմնական հենքը եղել է մեր հավատն ու եկեղեցին: Եվ այսօր որևէ սատանայական երևույթ չի կարող պառակտել մեր եկեղեցին: Այսօր հավաքված մարդիկ եկել են հերթական պատարագին մասնակցելու և հաղորդություն ստանալու»,- ասաց նա։