Հունվարի 6-ին, ժամը 07։30-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին, ժամը 14։40-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Քարաբերդ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 4 հրշեջ-փրկարար։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 16։57-ին։

Հրդեհն ընդգրկել է մոտ 3500 քմ խոտածածկ տարածք։ Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն։