Բրիտանուհի զբոսաշրջիկին մահացած են գտել հանգստյան տան իր սենյակում: Հաղորդվում է, որ մահվանից առաջ հնարավոր է, որ նրան բռնաբարել են, գրում է The Indian Express-ը:

Նշվում է, որ 24-ամյա բրիտանուհին մահացել է Ջամու եւ Քաշմիր նահանգի Շրինագար քաղաքում, նրա վրայի զգեստը պատառոտված է եղել:

Ոսոտիկանության տվյալներով' ձերբակալվել է 43-ամյա հոլանդացին, ով հարեւան սենյակում էր բնակվում: Նրան ձերբակալել են, երբ փորձել էր լքել նահանգը: Կատարվում է հետաքննություն, հաղորդում է «Ինտերֆաքսը»: