«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին։ Ծրագրի իրականացմանն իր գործուն մասնակցությունն է ցուցաբերում Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։

Այսօր Կովկասյան ազնվացեղ եղջերուն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: