Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ավելի քան 48 հազար փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Ընդհանուր առմամբ, 48 059 փախստական արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական բնակության վայրերը: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները»: ՌԴ ՊՆ֊ն հայտնում է նաև, որ 23 դիտակետերում իրավիճակի 24-ժամյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: