Վրաստանում կառավարող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ընդմիշտ հեռանում է քաղաքականությունից:

«Այսօր գոյություն ունեցող բոլոր քաղաքական սուբյեկտների թվում կառավարող թիմն իսկապես լավագույնն է եւ այլընտրանք չունի: Համոզված եմ, որ այդ մարդկանց կազմով թիմը կկարողանա արժանի կերպով փոխարինել իմ աշխատանքը, հեղինակությունը եւ հմտությունները: Հենց այդ պատճառով կարծում եմ, որ իմ առաքելությունն իրագործվել է: Ես որոշում եմ ընդունել վերջնականապես հեռանալ քաղաքականությունից եւ ամբողջությամբ թողնել կառավարման ղեկը: Ես հեռանում եմ կուսակցության նախագահի պաշտոնից, մասնավորապես, կուսակցությունից եւ վերադառնում եմ իմ նախկին ապրելակերպին, որն ունեցել եմ մինչեւ 2011 թվականը… Քաղաքականությունից հեռանում եմ որպես հաղթող, հպարտության եւ ժողովրդին երախտապարտ լինելու զգացումով»,-Իվանիշվիլին գրում է Վրաստանի ժողովրդին հղած իր ուղերձում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: