Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ժամանել է Մոսկվա, որտեղ տեղի են ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ բանակցություններ:

Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի եռակողմ բանակցություններն ընթանալու են երկուշաբթի Մոսկվայում՝ ռուսական պետության ղեկավարի նախաձեռնությամբ: