Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը չի խնդրել անվտանգության ուժեղացում հանրահավաքի կապակցությամբ, քանի որ իրավիճակը հանգիստ է, դեսպանատունն աշխատում է ինչպես միշտ, գրում է Ռիա Նովոստին: Երկուշաբթի օրը մի քանի տասնյակ մարդ հավաքվել էր Մոսկվայում Հայաստանի դեսպանատան առջև: Նրանք հայտարարել են, որ իրենք դեմ են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով այսօր մեկնեց Ռուսաստանի մայրաքաղաք՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցություններ վարելու համար: «Դեսպանությունը ոստիկանության ուժեղացում չի խնդրել, մենք աշխատում ենք ինչպես միշտ: Դեսպանության պահակները հեռացրել են պաստառները ցանկապատից, ընդհանուր առմամբ ամեն ինչ ընթանում է առանց միջադեպերի», - ասել է գործակալության աղբյուրը: «Մենք ակնկալում ենք, որ շուտով ամեն ինչ կավարտվի», - ավելացրել է դեսպանության պաշտոնյան: