Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայում ենթադրում է, որ կողմերը հավատարիմ են կարգավորման հասնելու ջանքերին:
«Հրադադարից անցել է երկու ամիս, և այն փաստը, որ այսօր երեք երկրների ղեկավարները, որոնք ստորագրել են նոյեմբերի 9-10-ի հայտարարությունը, հավաքվել են Մոսկվայում, հուշում է, որ մենք վճռական ենք արդյունքի հասնելու համար, մենք վճռական ենք այն գործողությունների տակ գիծ քաշելու, որ տեղի է ունեցել սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին», - ասաց Ալիևը։