Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատա մասնագետների կողմից 2021թ. հունվարի 11-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (04.01.2021թ.) համեմատ, արձանագրվել է 17 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն' 12 գնաճ և 5 գնանկում:

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է սոխ 1կգ' 50 դրամ (25%), կաթնաշոռ 100գր' 11 դրամ (6.0%), կաթ 1լ' 19 դրամ (5.6%), բժշկական ձեռնոց զույգ' 3 դրամ (5%), վարունգ 1կգ' 50 դրամ (5%), թթվասեր 200գր' 11 դրամ (4.5%), մածուն 500գր' 10 դրամ (4.1%), ոսպ 1կգ' 26 դրամ (4.5%), շաքարավազ 1կգ' 4դրամ (1.0%), պանիր «Չանախ» 1կգ' 21 դրամ (1%), թեյ 100 գր' 4 դրամ (0,5%), ալյուր 1կգ' 1 դրամ (0,3%) ապրանքատեսակների համար:

Միջին գնանկում արձանագրվել է ադամաթուզ 1կգ' 100 դրամ (12.5%), մակարոն 400 գր' 5 դրամ (2.1%), բրինձ սպիտակ երկարահատիկ 1 կգ' 6 դրամ (1.2%), ձու 1 հատ' 1 դրամ (1.2%), կարագ 200 գրամ' 9 դրամ (0.9%) ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են գնաճի դեպքում' կաթնամթերքի շրջանառության ոլորտում («Կաթ», «Թթվասեր», «Կաթնաշոռ», «Մածուն»), իսկ գնանկման դեպքում' «Ադամաթուզ» և «Հավի ձու» ապրանքային շուկաներում:

Նշված փոփոխությունների գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով հանձնաժողովը իրականացնում է համապատասխան ուսումնասիրություններ: