Ջոան Լապորտան, Վիկտոր Ֆոնտը, Թոնի Ֆրեյքը և Էմիլի Ռուսոն տրամադրել են անհրաժեշտ թվով ստորագրություններ իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնում առաջադրվելու համար, հայտնում է թիմի կայքը:
Ավելի վաղ այս մասին հաղորդվել էր լրատվամիջոցներում: Թեկնածուները նրանց աջակցելու համար պահանջում էին նվազագույնը 2,257 ստորագրություն: Լապորտան հավաքել է 10,272 ստորագրություն, Ֆոնտը՝ 4713, Ֆրեյքը՝ 2822, Ռուսոն՝ 2510 ստորագրություններ: Մեկ այլ թեկնածու Խավիեր Վիլյախոանան հավաքել է 1968 ստորագրություն։
Ներկայացված ստորագրությունների ստուգման գործընթացը տեղի կունենա հունվարի 12-14-ը: Այս առումով՝ «Բարսելոնայի» նախագահի թեկնածուների վերջնական թիվը կարող է փոխվել: Խոսեպ Մարիա Բարտոմեուն հոկտեմբերին լքել էր «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը: Ակումբի նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա հունվարի 24-ին: