Հունվարի 12-ի որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 7 զինծառայողի մարմին, 24news-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

 

«Չորս մարմին հայտնաբերվել է Ջաբրայիլից, երկուսը՝ Ֆիզուլիից, մեկը՝ Արցախի ու Սյունիքի մարզի միջանկյալ տարածքից։ Այսօր որոնողական աշխատանքները շարունակվելու են Քարին տակ, Թալիշ-Մատաղիս և Հադրութի ուղղություններով», - ասաց Հունան Թադևոսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ նոյեմբերի 13-ից մինչ այսօր ընդհանուր առմամբ որոնողական աշխատանքների ընթացքում դուրս է բերվել 1229 մարմին: