Ստեփանակերտում քիչ առաջ լսված երկու պայթյունները պայմանավորված էին ականազերծման աշխատանքներով, որի մասին նախօրոք հայտարարվել էր ԱԻՊԾ կողմից:
Ուստի, բնակչությանը հորդորում եմ հանգստություն պահպանել, իսկ լիազոր մարմինները անցկացնելու են համապատասխան քննություն՝ հասկանալու համար բոլոր հանգամանքները և կանխելու պատշաճ իրազեկման բացերով պայմանավորված տեղեկատվական ռիսկերը: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: