Ռուսական Rossiya ավիաուղիներն այսօր՝ հունվարի 15-ին, վերսկսեց Սանկտ Պետերբուրգ - Երևան- Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը: