ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքի էջում և կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ այսօր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում տեսակցել է օրեր առաջ հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Վարդան Կիրակոսյանին:

«Մեր տղան լավ է, վիրահատությունն անցել է բարեհաջող, և վիճակը կայուն է։ Վարդանը վստահեցրեց՝ տրամադրությունը բարձր է, ապաքինվելուն պես կշարունակի մարտական ծառայությունը։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր բոլոր զինվորներին»,- գրել է պատգամավորը: