Հունվարի 17-ին, ժամը 06։16-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 07։40-ին, մարել՝ 10։38-ին։ Այրվել է մոտ 1200 հակ անասնակեր։