«Ազիմուտ» ավիաընկերությունը վերսկսել է Ուֆայից Երևան ուղիղ չվերթները: Այս մասին հայտնում է Ուֆայի միջազգային օդանավակայանի կայքը։

Նշվում է, որ Ուֆայից մեկնումները կատարվում են ժամը 09:35-ին, Երևանից ՝ տեղական ժամանակով 13:05-ին:

Նոյեմբերին «Ազիմուտ»-ը վերսկսել է Դոնի Ռոստովից Երևան թռիչքները։ Փոխադրողը չվերթներ է իրականացնում շաբաթական երկու անգամ։