Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2020 թ․ դեկտեմբերին բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:

Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 21 հարկ վճարողների մոտ դեկտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել է աշխատողի չձևակերպման 2 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 19 դեպք: Իսկ խոշոր՝ 2019 թվականի արդյունքներով 400.0 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած 18 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 2 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 16 դեպք:

Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից: