Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի առաջնահերթությունները: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ դրանք հրապարակվել են Սպիտակ տան պաշտոնական կայքում:

«Բայդենի առաջնահերթությունների մեջ են մտնում կորոնավիրուսի, կլիմայի, ռասսայական անհավասարության դեմ պայքարը, տնտեսության վերականգնումը, ներգաղթը, ինչպես նաև ԱՄՆ դիրքերի վերականգնումը միջազգային ասպարեզում»,- ասված է կայքում: