Հնդիկ դերասանուհի Սաքշի Մագոն Ինստագրամի իր էջում հանդես է եկել ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի` կոչ անելով փրկել հայերի կյանքը:

Դերասանուհին իր էջի Story բաժնում հրապարակել է Արցախյան վերջին պատերազմից կադրեր, որոնցում ադրբեջանցի զինծառայողները տանջում են հայ զինվորներին:

Նա նաև հրապարակել է լուսանկար, որում պատկերված են հայ ռազմագերիներ: