Կարսում թուրք֊ադրբեջանական 2021 թվականի համատեղ ձմեռային զորավարժության նախապատրաստությունները շարունակվում են: Ըստ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության՝ Կարս են առաքվել զրահամեքենաներ, տանկեր ու ինքնագնաց հրետանային ստորաբաժանումներ, որոնք կօգտագործվեն զորավարժություններում: Ադրբեջանի զինված ուժերի առանձին համակցված բանակի զինծառայողները մասնակցում են Թուրքիայի՝ Կարս քաղաքում անցկացվող «Ձմեռային զորավարժություններ 2021»-ին: