11:26
Ի՞նչ տեղի կունենա, եթե չպահպանվի կորոնավիրուսի դեմ երկու պատվաստումների միջեւ ժամկետը

 

Ի՞նչ տեղի կունենա, եթե չպահպանվի կորոնավիրուսի դեմ երկու պատվաստումների միջեւ ժամկետը

 
 

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը տեղի է ունենում երկու փուլով. Երկրորդ դեղաչափը ներարկվում է առաջինից հետո 3 շաբաթ անց: Այս մասին հայտնել է Գամալեի անվան միկրոկենսաբանության եւ համաճարակաբանության պրոֆեսոր Անատոլի Ալտշտեյնը:

«360» պարբերականի մեկնաբանությունում նա նշել է, որ եթե 4-5 շաբաթ անցնի, ապա դա այդքան էլ սարսափելի չէ, իսկ երկու ամիսը շատ է:

Նրա խոսքով՝ հակամարմինների արտադրումը կախված է մարդու օրգանիզմի առանձնահատկություններից: Այսպես, որոշ մարդիկ կարող են ախտածնի նկատմամբ ամուր իմունիտետ ստանալ նույնիսկ երկու փուլերի միջեւ մեծ ընդմիջման դեպքում:

«Սակայն միջինում համարվում է, որ 2-4 շաբաթ ինտերվալ պետք է լինի: Դա վերաբերում է ցանկացած պատվաստանյութի»,-ասել է մասնագետը:

news.am

Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս