Ռուս խաղաղապահներն ամեն օր ուղեկցում են տեղի բնակիչների եւ փախստակաների շարասյունները:

Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնցով տեղաշարժն անվտանգ է: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների վերադարձը դեպի իրենց տներ: Այդ մասին հաղորդում են ՌԴ ՊՆ-ից:

Երեւանից ավտոբուսներով Ստեփանակերտ է ժամանել 137 փախստական:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է վերադարձել 50 հազար 658 մարդ:

Ռուս խաղաղախահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը դեպի իրենց մշտական բնակության վայր, ցուցաբերվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

Իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման հսկողություն եւ իրավիճակի մոնիթորինգ քսանյոթ դիտակետերում, նշում են ՌԴ ՊՆ-ից: