Mediaport-ը գրում է․

Mediaport-ն ավելի վաղ գրել էր, որ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի կինը՝ Լիլիթ Նազարյանը, հոկտեմբերից ապահովում է Փաշինյան-Ալիև գաղտնի կապը և Կիևում մի քանի հանդիպում է ունեցել Ալիևի ներկայացուցչի հետ: Մենք գրել էինք, որ ադրբեջանական կողմը պահանջել է, որպեսզի Փաշինյանի կապավորը լինի պաշտոնատար անձ և դրանով է պայմանավորված Նազարյանի ամուսնուն դեսպան նշանակելը:

Իսկ Մակունցի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին ԱԳՆ-ում երեկ իմացել են Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գրառումից: Նախարար Արա Այվազյանն ամեն ինչ արել է, որպեսզի տեղեկությունը գաղտնի պահվի: Լուրն իմանալուց հետո, մի շարք կադրային դիվանագետներ հաշիվ են պահանջել նախարարից՝ անգելենի ուսուցչուհի Մակունցի նշանակման կապակցությամբ, վերջինս ասել է, թե Մակունցը Փաշինյանի յուրայինն է, ինքը դիմադրել է, բայց չի կարողացել կանխել:

ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարությունում բունտ է հասունանում: Այվազյանին մեղադրում են դիվանագետներին առաջ մղելու փոխարեն, Փաշինյանի անտրամաբանական կապրիզներին հնազանդվելու մեջ: Ըմբոստացած դիվանագետներից մեկը, որի անունը չենք հրապարկում, նախարարին անվանել է «թուլամորթ»՝ երաշխավորելով, որ Այվազյանի նման անողնաշար պահվածքով նախարարությունից կադրային մեծ արտահոսք է լինելու: