Թուրքիայում թողարկվել է Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակին նվիրված հուշադրամ։ Այս մասին գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Դրա դիմային կողմում պատկերված է Ադրբեջանի վարչական տարածքի ուրվագիծը՝ ներառյալ Արցախը, Աղդամի մզկիթը և հայոց բերդաքաղաք Շուշիի պարիսպները, իսկ ետնամասում պատերազմում ընկած ադրբեջանցի զինվորներին խորհրդանշող ծաղիկը՝ խառըբուլբյուլը»,-գրել է Գեղամյանը։