Հունվարի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166 427 դեպք, որոնցից 156 053-ն' առողջացած, 3056-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6557 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 641 626 թեստավորում:

Այսպիսով' երեկ կատարվել է 2144 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք: Ունենք 649 առողջացած և մահվան 4 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 761 է: