Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն աշխատանքից հեռանալու մասին իր դիմումը ներկայացրել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատտարելային։ Պետության ղեկավարը նրան առաջարկել է շարունակել պաշտոնավարումը:
«Նախագահը ժամանակ է տրամադրել որոշում կայացնելու համար և կառավարությանը հրավիրել է կատարել իր ներկայիս պարտականությունները», - ասված է նախագահի հայտարարության մեջ:
Կոնտեի և Մատտարելլայի զրույցը տևել է մոտ կես ժամ: Այսօր՝ հունվարի 27-ի կեսօրին, Մատտարելլան կսկսի խորհրդակցություններ՝ ներկայիս կառավարության ճգնաժամից ելք գտնելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոնտեն հրաժարական կտա երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի պատճառով: Ճգնաժամը սկսվել է այն բանից հետո, երբ «Կենդանի Իտալիա» կուսակցությունը հայտարարեց Նախարարների խորհրդից իր ներկայացուցիչների հրաժարականի մասին: Կուսակցության առաջատար ներկայացուցիչները և Դեմոկրատական կուսակցությունը արդեն հայտարարել են, որ սատարում են Կոնտեի թեկնածությունը իր երրորդ կառավարության ղեկավարի պաշտոնում: