Հունվարի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների' Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների' 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը' ներառյալ անվտանգությունը, հումանիտար բաղադրիչը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Այս համատեքստում ընդգծել են տարածաշրջանի բոլոր երկրների համատեղ կառուցողական աշխատանքի և շահերի համապատասխանեցման կարևորությունը:

Նախարարները նաև քննարկում են ունեցել հայ-ռուսական հարաբերությունների և միջազգային օրակարգի մի շարք արդիական թեմաներով: