Razm.info-ն շարունակում է հրապարակել սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հայտնել։

Շարքի առաջին և երկրորդ մասերի հրապարակումից հետո Պաշտպանության բանակը հրապարակել է ևս երկու ցանկ՝ ընդհանուր 135 զոհվածի անուն։ Նրանցից 6-ը ներառված էին այս շարքի նախորդ մասերում։

Նրանք են․

 Մարկոսյան Հովհաննես Արմենի (ծնված` 1994թ․,Հրազդան), կամավորական, զոհվել է Ջաբրայիլում հոկտեմբերի 15–ին։

 Աղազարյան Ալեն Էդիկի (ծնված՝ 1990թ․) զոհվել է հյուսիսային ուղղությամբ, հոկտեմբերի 4-ին։

 Մարգարյան Մանուկ (ծնված՝ 1985թ․), կամավորական։

 Սարգսյան Գոռ (ծնված՝ 1985թ․) կամավորական։

• Ազարյան Սարգիս Վահանի (ծնված՝ 1992թ․, Փարպի), զոհվել է նոյեմբերի 8-ին Շուշիի մարտերում։

• Ասրյան Մխիթար Վլադիկի, զոհվել է նոյեմբերի 9-ին Շուշիում։

 Աղաջանյան Արթուր Էդիկի (ծնված՝ 1984թ․), պահեստազորային, զոհվել է հոկտեմբերի 10–ին Ֆիզուլիում։

 Հյուսնունց Նվեր Վագիֆի (ծնված՝ 1986թ․, Մարտակերտ), կամավորական, զոհվել է նոյեմբերին Կարմիր Շուկայում։

 Արշակյան Գևորգ Արշավիրի (ծնված՝ 1996թ․, Երևան) պահեստազորի սպա, կամավորական, զոհվել է Շուշիի մարտերում։

 Ադուրյան Արեգ Արտակի (ծնված՝ 2000թ․), ժամկետային զինծառայող, բուժակ։

 Սարգսյան Ժորա Սարգսի (ծնված՝ 2000թ․), զոհվել է հոկտեմբերի 23-ին։

 Քթրյան Ժորա Սամվելի (ծնված՝ 1996թ․, Մայիսյան), ավագ լեյտենանտ։

 Բարսեղյան Էդգար Սամվելի (ծնված՝ 1993թ․, Արմավիր), կամավորական։

• Մարտիրոսյան Մերուժան Ռոմայի (ծնված՝ 1987թ․), զոհվել է հոկտեմբերի 28-ին Շեխեր գյուղի պաշտպանության մարտերում։

 Խաչատրյան Լյովա Շիրազի (ծնված՝ 1991թ․), կապիտան, խաղաղապահը զոհվել է նոյեմբերին։

 Առաքելյան Արթուր Կամոյի (հայր) և Առաքելան Կամո Արթուրի (որդի), զոհվել են հոկտեմբերի 29-ին։

 Ղարսյան Հայկ, ավագ լեյտենանտ, զոհվել է Վարանդայում։