Հունվարի 30-ին ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում Ալյանս կուսակցությունը համաժողով է կազմակերպում, որին հրավիրվել է 900-ից ավելի մասնակից։ Կուսակցությունն այդ օրը կներկայացնի անցյալ տարեվերջին՝ համագումարին հայտարարած պլատֆորմը, որով նախատեսվում է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև, որպես անկախ պետությունների, նոր ձևաչափի միավորման ստեղծումը։

Հետաքրքիր է, որ վերջերս Հայաստանում ակտիվ գործունեություն է ծավալում ՌԴ Ղրիմի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Ղրիմի ժողովրդական շարժման առաջնորդներից մեկը՝ Արմեն Մարտոյանը, որը հայտնի է ՌԴ նախագահ Պուտինի հետ կապերով։ Մարտոյանը ևս ծավալուն նախապատրաստական աշխատանք է կատարում ՌԴ-ի հետ նոր միության կողմնակիցների շարժում ձևավորելու ուղղությամբ։

Մեր տեղեկություններով, Մարտոյանը ևս մասնակցելու է Ալյանսի համաժողովին։ Ի դեպ, օրերս Ալյանսի նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, որը պաշտոնապես ողջունել է կուսակցության առաջ քաշած միութենական ձևաչափին վերաբերող պլատֆորմի առաջարկը։