Հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն, հայտնում է ԱԻՊԾ-ն:

Մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը:

Որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 28-ին հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալների համաձայն, քաղաքացիական անձինք են:

Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում: