Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Ինչպես և սպասվում էր, դավաճան Նիկոլի կողմից GPS-ով գծված նորաթուխ հայ-ադրբեջանական սահմանը, որի արդյունքում Սյունիքի մարզի 30 բնակավայրեր դարձել էին սահմանամերձ, իսկ ադրբեջանցիներն էլ ստացել էին բավական գերիշխող դիրքեր մեր բնակավայրերի և ճանապարհների նկատմամբ, պետք է իր բացասական հետևանքներն ունենային...
Բաքուն հարմարավետ դիրքավորվելով Նիկոլի կողմից իրեն նվիրված տարածքներում և մեր բնակավայրերի մոտ՝ իրականացնելով իր հեռահար նպատակներն ամեն ինչ պետք է անի այդ բնակավայրերում խաղաղ և բնականոն կյանքը խաթարելու համար...
Ինչպես հաղորդում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը ՀՀ Սյունքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից` լինելով նաև հարբած վիճակում...
Իլհամ Ալիևը հասկանում է, որ չի կարող բացահայտ հարձակվել Հայաստանի վրա, քանի որ գործում է հայ-ռուսական համապատասխան պայմանագիրը, ընտրել է Սյունիքի մարզի հայաթափման իր կողմից վաղուց ընդունված ծրագիրը... Ազերի ասկյարները հայկական բնակավայրերի մոտ դիտավորյալ են կրակում՝ բնակիչների մոտ վախի և տանգնապի մթնոլորտ ստեղծելու նպատակով... Պաշտոնական Բաքում այսպիսով անտանելի պայմաներ է ստեղծում Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար՝ զարկ տալով Սյունիքի հայաթափմանը...
Կապիտուլյանտ Նիկոլն ամեն գնով վարչապետի աթոռը պահելու նպատակով նոյեմբերի 9-ից հետո կատարեց Բաքվի բոլոր ցանկությունները՝ մտածելով, որ ապշերոնյան բռնապետը դրանով կբավավարի...Իսկ արդյունքում, ինչպես և կանխատեսվում էր, Իլհամի մոտ ախորժակն ավելի մեծացավ, և Նիկոլի կողմից իրեն նվիրված տարածքներից արդեն սկսեց բացահայտ ահաբեկել Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերը...
Ու սա դեռ սկիզբն է...
Հ.Գ. Այն բանից հետո, երբ դեկտեմբերի 21-ին սյունեցիներըը վռնդեցին դավաճան Նիկոլին, հունվարի 29-ին էլ Սյունիքի մարզի Գորիսի, Կապանի, Մեղրիի, Քաջարանի, Սիսիանի, Տաթևի և Տեղի համայնքապետերը հրաժարվել են հանդիպել կապիտուլյանտ վարչապետի տեղակալի հետ...