Աբովյան քաղաքի N1 դպրոցի նորանշանակ տնօրենը՝ Քարմելա Առաքելյանը, ոը Կոտայքի մարզի նախկին մարզպետ, Շրջակա միջավայրի ներկայիս նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է, քիչ առաջ դպրոց մտավ ոստիկանների ուղեկցությամբ. հաղորդում է News.am-ը։

Նշենք, որ այսօր առավոտից դպրոցում սկսվել է գործադուլ-դասադուլ՝ ընդդեմ Քարմելա Առաքելյանի նշանակման, որին միացել են բոլոր ուսուցիչները և աշակերտները։ Նրանք այսօր ծնողների հետ միասին առավոտյան հավաքվել են դպրոցի շենքում՝ իրենց բողոքը հայտնելով ԿԳՄՍ նախարարության որոշման դեմ։