Թուրքիայում կորոնավիրուսի երկու նոր շտամ է գրանցվել, չորեքշաբթի հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեր երկրում, բացի բրիտանական շտամից, գրանցվել է նաեւ հարավաֆրիկյան երկու եւ բրազիլական մեկ շտամի դեպք: Հիվանդները եւ նրանց հետ շփված մարդիկ մեկուսացվել են հիվանդանոցներում»,- գրել է նա Twitter-ի իր էջում: