ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Երևանի բժշկական կենտրոններից մեկում հետազոտություններ է անցել, նրա վիճակը նորմալ է գնահատվում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արծրուն Հովհաննիսյանի եղբայր Բաբկեն Հովհաննիսյանը:

««Աստղիկ» ԲԿ-ում ստուգել են Արծրուն Հովհաննիսյանի սիրտն ու գլուխը, ասացին, որ ամեն ինչ նորմալ է: Այժմ պետք է գնանք «Էրեբունի» ԲԿ, այնտեղ նյարդաբանի մոտ ստուգումներ պետք է անցնի»,- նշեց Բաբկեն Հովհաննիսյանը:

Հարցին՝ արդյոք Արծրուն Հովհաննիսյանը վիրահատվել է, նա բացասական պատասխան տվեց: