Ռուս խաղաղապահները քսանյոթ դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 42 հա տարածք, 8 կմ ճանապարհ, 41 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 19 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1003.3 հա տարածք, 262.8 կմ ճանապարհ, 1043 բնակելի շինություն, այդ թվում՝ 28 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23987 պայթյունավտանգ առարկա: