Փետրվարին երկու ադրբեջանցի ՀՀ տարածքում էին հայտնվել եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվելու արդյունքում, նրանք վերադարձվել են ՌԴ խաղաղապահների հետ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով նաև հայկական կողմից նման դեպք ունենալու ու նույնկերպ հարցը լուծելու նախադեպը։

Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։

«Նրանց վերաբերյալ որոշումը կայացվել է ՌԴ խաղաղապահների հետ համակողմանի քննարկումների արդյունքում՝ նկատի ունենալով նաև հայկական կողմից ևս նմանատիպ դեպք ունենալու և փոխադարձ համաձայնությամբ և նույն ընթացակարգով հարցի լուծման նախադեպը»,-ասել են ԱԱԾ-ից։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում