Խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ Լիլիթ Թադևոսյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: 

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր: Կողմ են քվեարկել 102, դեմ՝ 1-ը: 

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը շնորհավորեց Թադևոսյանին և հաջողություն մաղթեց նոր պաշտոնում: 

Նշենք՝ Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել էր Բարձագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: