Արցախի փրկարարներն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները: Փրկարարական ջոկատներն այսօր որոնումներ են իրականացնելու Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Հիշեցնենք, որ վերջին երկու օրերի ընթացքում որոնողական աշխատանքները դադարեցվել էին, քանի որ ռուսական ու ադրբեջանական զինված ուժերում հերթափոխ էր: