Կորոնավիրուսի համաճարակը նոր թափ կստանա ամռան սկզբին և կուղեկցվի SARS-CoV-2 վիրուսի նոր, ավելի վարակիչ շտամների առաջացմամբ, այս մասին հայտնել են ԱՄՆ֊ի և ֆրանսիացի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են medRxiv ամսագրում։ COVID-19 համաճարակի առաջին ալիքում շատ երկրներ ձեռնարկեցին լուրջ հակահամաճարակային միջոցառումներ՝ բիզնեսի և կրթական հաստատությունների փակում, անվտանգության միջոցառումների ձեռնարում և սոցիալական հեռավորության պահպանում: Եվ չնայած այս սահմանափակումները օգնում էին վերահսկել վիրուսի փոխանցումը՝ առանց պատվաստանյութերի, դրանք բավարար չէին կրկնվող վարակները կանխելու համար: Այժմ, երբ շատ երկրներում արդեն սկսվել է զանգվածային պատվաստումը, առաջացել է մեկ այլ լուրջ խնդիր՝ վիրուսի նոր, ավելի վարակիչ տարբերակների ի հայտ գալը:
«Նոր, ավելի վարակիչ տարբերակների դեմ պատվաստանյութերի բարձր արդյունավետությունը և, մասնավորապես, նրանց շարունակական փոխանցումը ոչ միայն կանխելու, այլ նաև ախտանիշները արգելափակելու ունակությունը կարող են կանխել հազարավոր վարակներ և հարյուրավոր կյանքեր փրկել», - նշում են գիտնականները: