Մեկնարկել է 2020թ․ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց տրվող միանվագ 500,000 դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման գործընթացը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Աջակցությունը տրվում է վիրավորում ստացած այն անձանց, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ:
Ծրագրից կարող են օգտվել ոչ միայն այն քաղաքացիները, որոնք վիրավորում են ստացել և այս պահին գտնվում են բժշկական հաստատություններում, այլև նրանք, ովքեր ստացել են ստացիոնար բուժում և դուրս են գրվել բուժհաստատությունից։

Բոլոր այն անձինք, որոնց դիմումները կմերժվեն Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված ցանկում չլինելու հիմքով, վերջիններիս տվյալները ճշգրտման նպատակով կտրամադրվեն ՊՆ-ին: Կատարված ճշտումների արդյունքում՝ ծրագրի շահառու լինելու դեպքում քաղաքացին լրացուցիչ կտեղեկացվի sms հաղորդագրության միջոցով։ Այլ լրացուցիչ հարցերի դեպքում դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն:

Դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով մինչև ապրիլի 15-ը՝ օոliոe.ssa.am կայքի «Արցախում վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» բաժնում՝ այստեղ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է այս գործընթացի անխոչընդոտ իրականացումը․ արվում է ամենն՝ աջակցությունն արագ և հասցեական տրամադրելու համար»,- ասված է հայտարարության մեջ։