Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սուր քննադատության է ենթարկել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին, ով մերժել էր Կիպրոսում երկու պետության ձևավորման ֆորմուլան:

«Հունաստանն իզուր է հույսեր կապում այն բանի հետ, որ կոնկրետ շրջանակները կօգնեն իրեն: Դրանց վրա խաղադրույք կատարելն իրեն չի արդարացրել: Այդ ուժերը, ինչպես և սպասվում էր, չօգնեցին Հունաստանին, իսկ Թուրքիան իր հարցերը լուծում է ինքնուրույն: Պետք չէ մեզ թերագնահատել»,-ասել է նա:

Էրդողանը Հունաստանին հորդորել է մարտահրավեր չնետել Անակարյին ու ճանաչել իր տեղը խնդրի լուծման հարցում, ինչից հրաժարվելը կնշանակի, որ Հունաստանը հրաժարվում է երկխոսությունից:

Էրդողանի կարծիքով, Կիպրոսում երկու պետության սկզբունքը հարցի միակ լուծումն է: