Երկրին է մոտենում հսկա աստղակերպ, որը կարող է պոտենցիալ վտանգ ներկայացնել: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ NASA-ին:

ՆԱՍԱ-ի տվյալներով' աստղակերպի տրամագիծը տատանվում է 800-ից մինչև 1700 մետր, իսկ բարձրությունը 1600 մետր է, ինչը կրկնակի բարձր է աշխարհում ամենաբարձր կառույցից' Դուբայի Բուրջ Խալիֆա երկնաքերից:
Գիտնականների կարծիքով' երկնային մարմինը հնարավորինս կմոտենա Երկրին և կանցնի մեր մոլորակից ընդամենը 2 միլիոն կմ հեռավորության վրա: Դա կլինի այս տարի Երկրի կողքով անցած ամենամեծ աստերոիդը: